Թուրքիայում հարձակվել են ընդդիմադիր կուսակցության գրասենյակի վրա
19/12/2016 16:39
Նմանատիպ
Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ազատություն և համերաշխություն» կուսակցության (ÖDP) գրասենյակի վրա հարձակում է իրականացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Վաթան» պարբերականը:
Ուշաք նահանգում գտնվող կուսակցության գրասենյակի վրա անհայտ անձինք մեքենայի մեջից կրակ են բացել: Կատարվածի հետևանքով վնասվել են գրասենյակի ապակիները: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել` պարզելու հարձակումն իրականացրածների ինքնությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում