«Բավարիան» հաղթեց «Լեյպցիգին» և դարձավ միանձնյա առաջատար (տեսանյութ)
22/12/2016 00:53
Նմանատիպ
Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում․ գործող չեմպիոն «Բավարիան» հյուրընկալեց ընթացիկ առաջնության առաջատարներից «Լեյպցիգին»։
Նախքան այս հանդիպումը թիմերն ունեին 36-ական միավոր և կիսում էին մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը, սակայն Կարլո Անչելոտիի թիմին հաջողվեց 3։0 հաշվով հաղթանակ տոնել և վերադարձնել միանձնյա առաջատարի կարգավիճակը։ Բոլոր գոլերն արձանագրվեցին առաջին կեսում․ աչքի ընկան Տյագո Ալկանտարան, Խաբի Ալոնսոն և Ռոբերտ Լևանդովսկին։ Նշենք, որ 30-րդ րոպեից հյուրերը խաղացին 10 հոգով․ կարմիր քարտ ստացավ Էմիլ Ֆորսբերգը։
Բունդեսլիգա, 16-րդ տուր
«Բավարիա» – «Լեյպցիգ»՝ 3։0
Գոլերը՝ Ալկանտարա 17՛, Ալոնսո 25՛, Լևանդովսկի 45՛ / 11-մետրանոց
Հեռացում՝ Ֆորսբերգ 30՛