«Ինտերը» հաղթեց «Լացիոյին», Իկարդին՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)
22/12/2016 01:41
Նմանատիպ
Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալեց «Լացիոյին» և 3։0 հաշվով հաղթանակ տոնեց։
Ստեֆանո Պիոլիի սաներից Էվեր Բանեգան 54-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, ապա դուբլ ձևակերպեց Մաուրո Իկարդին։
Այս հաղթանակից հետո «Ինտերն» ունի 30 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Լացիոն» մնաց 34 միավորով՝ 4-րդ տեղում։
Իտալիայի առաջնություն, 18-րդ տուր
«Ինտեր» – «Լացիո»՝ 3։0
Գոլերը՝ Բանեգա 54՛, Իկարդի 56՛, 66՛