Արցախի նախագահն այցելել է Շահումյանի շրջան
11/01/2017 16:58
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 11-ին այցելել է Շահումյանի շրջան եւ ծանոթացել այնտեղ կառուցվող «Ջերմաջուր» հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը նշել է, որ էներգետիկայի ոլորտի զարգացումը հանդիսանում է մեր երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացի առանցքային հիմքերից մեկը, եւ այստեղ շարունակվելու են կյանքի կոչվել կարեւոր ծրագրեր:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում