Պուտինը եւ Էրդողանը արձանագրել են, որ Դամասկոսը եւ ընդդիմությունը կատարում են պայմանավորվածությունները
Նմանատիպ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում արձանագրել են, որ պաշտոնական Դամասկոսի եւ ընդդիմության միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները կատարվում են: Այդ մասին հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Նշվել Է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջնորդությամբ Սիրիայի կառավարության ու չափավոր ընդդիմության միջեւ մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնություններն ընդհանուր առմամբ կատարվում են: Պայմանավորվածություն Է ձեռք բերվել շարունակել Աստանայում միջսիրիական բանակցությունների նախապատրաստմանն ուղղված ակտիվ համատեղ ջանքերը»,-ասված Է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հեռախոսազրույցը կայացել Է թուրքական կողմի նախաձեռնությամբ: Ընդ որում, ինչպես նշվում Է, հիմնական ուշադրությունը դարձվել Է Սիրիայի իրադրությանը: «Քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերությունների խնդիրները, ներառյալ լիամասշտաբ առեւտրատնտեսական կապերի հետագա վերականգնման եւ առաջիկայում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցության բարձր մակարդակի խորհրդի նիստի անցկացման հարցերը՝ պետությունների ղեկավարների նախագահությամբ»,-ճշտել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում