Ստամբուլում հակաահաբեկչական գործողության արդյունքում հինգ մարդ է ձերբակալվել
19/01/2017 12:18
Նմանատիպ
Ստամբուլի Օքմեյդան շրջանի մի շարք հասցեներում թուրքական իրավապահ մարմինները համաժամանակյա հակաահաբեկչական գործողություն են իրականացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Գործողության արդյունքում ձերբակալվել է 5 մարդ, ովքեր կասկածվում են «Հեղափոխական ժողովրդի ազատագրման կուսակցության/ճակատի» (DHKP/C) անդամ լինելու մեջ: Ենթադրվում է, որ նրանցից մեկը մահապարտ է եղել:
Խուզարկման արդյունքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ փաստաթղթեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում