AM | RU
USD
EUR
RUB

Համաշխարհային շուկայում էներգետիկ ոլորտի նորամուծությունները կներկայացվեն «Աստանա Էքսպո 2017» ցուցահանդեսում

 

Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում «Աստանա Էքսպո 2017» համաշխարհային ցուցահանդեսը երեք ամիս շարունակ մեկ հարկի տակ է հավաքելու աշխարհի 100-ից ավելի երկրի: «Ապագայի էներգիա» խորագրով ցուցահանդեսի մասնակից երկրները կներկայացնեն էներգետիկ ոլորտի զարգացումները: Տնտեսական այս կարևոր միջոցառման վերաբերյալ «Արմեն պրես»-ը զրուցել է «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսի գլխավոր հանձնակատար Ռապիլ Ժոշիբաևի հետ:

-Պարոն Ժոշիբեև, ո՞ր փուլում են գտնվում «Աստանա Էքսպո 2017» ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները: Ի՞նչ է արվել մինչ այժմ:

-Ինչպես գիտեք ցուցահանդեսն անցկացվելու է 2017 թվականի հունիսի 10-ից մինչև սեպտեմբերի 10-ը: Նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ըստ նախատեսված ժամանակացույցի: Հիմնական բոլոր շինարարական աշխատանքներն ավարտված են: Ներկայում հարյուրից ավելի երկրներ և 18 միջազգային կազմակերպություններ հաստատել են իրենց մասնակցությունը: Արդեն ավելի քան 10 երկրիր՝ Չինաստանը, Ճապոնիան, Թուրքիան, եվրոպական որոշ երկրներ արդեն սկսել են իրենց նախապատրաստական աշխատանքները հատկացված տաղավարներում:

-Ինչպես գիտենք ցուցահանդեսն ունի «Ապագայի էներգիա» խորագիրը: Ինչո՞վ է պայմանավորված այս թեմայի ընտրությունը:

-Այս թեման ընտրվել է մեր նախագահի կողմից: Այն արդիական թեմա է աշխարհի շատ երկրների համար: Ամբողջ աշխարհին է հետաքրքրում, թե մեզ ինչ է սպասվում էներգետիկայի ոլորտում: Բոլորն էլ հասկանում են, որ էներգիայի ավանդական աղբյուրներն ինչ-որ մի օր սպառվելու են, խոսքը նավթի, գազի մասին է: Ահա առաջնային հարցերից է, թե ինչ նոր տեխնոլոգիաներ կարող ենք կիրառել էներգիայի նոր աղբյուրների օգտագործման համար: Այս թեման հետաքրքիր է միջազգային հանրության համար: «Ապագայի էներգիա» խորագիրը երեք հիմնական ուղղությամբ է լինելու՝ արտանետումների նվազում, էն երգիա բոլորի համար, այսինքն, որ յուրաքանչյուրի համար էներգիան հասանելի լինի, և երրորդը՝ էներգաարդյունավետություն:

-Մասնակից երկրները կոնկրետ ի՞նչ են ներկայացնելու, մի փոքր փակագծերը կբացե՞ք:

-Նախ երկրները ներկայացնելու են իրենց ուժեղ կողմերը այլընտրանքային էներգիայի օգտագործման ոլորտում: Նրանք կներկայացնեն իրենց հնարավորությունները, ծրագրերը: Մասնավորապես, արևային էներգիայի ստացման սարքավորումներ, էլեկտրամոբիլներ, էլեկտրական ավտոբուսներ, ատոմային կայանների վերջին սերնդի նորույթներ, հիդրոէլեկտրակայանների ծրագրեր: Ինչպես Ղազախստանում, այնպես էլ Հայաստանում շատ են լեռները և հեռավոր գյուղերին ավելի մատչելի էլեկտրաէներգիա հասցնելու համար ձեռնտու է ՀԷԿ-եր կառուցելը: Մենք նախատեսում ենք առաջիկա տարիներին ավելացնել այլընտրանքային էներգիայի ծավալները:

-Ո՞րն է լինելու այս ցուցահանդեսի շեշտադրումը, ինչո՞վ է այն տարբերվելու նախորդ ցուցահանդեսներից: Գիտենք, որ միջազգային էքսպո տեղի է ունեցել Չինաստանում, Ճապոնիայում, Իտալիայում և այլ երկրներում:

-Այն երկիրը, որը ստացել է նման ցուցահանդես անցկացնելու իրավունք, իհարկե, ձգտում է ներկայացնել իր ուժեղ կողմերը: Օրինակ, Միլանը ցույց էր տալիս իր հնարավորությունները սննդի արդյունաբերության ոլորտում, Շանհայը՝ կոմունիկացիայի, կապերի ոլորտում և այլն: Մենք ընտրել ենք մեզ հարազատ թեմա: Իհարկե, գիտեք, որ Ղազախստանը հարուստ է բնական էներգառեսուրսներով, մենք ունենք գազ, նավթ, ածուխ, ուրան, բայց հասկանում ենք, որ բոլորին հետաքրքրում է կլիմայի պահպանությունը: Մենք ձգտում ենք, գիտական ներուժն օգտագործելով, դիվերսիֆիկացնել էներգառեսուրսները: Ի դ? ?պ, այդ ցուցահանդեսային քաղաքում՝ հենց կենտրոնում, լինելու է խորհրդանշական գունդ, որը բաղկացած է 8 հարկից: Յուրաքանչյուր հարկում լինելու է ցուցադրություն էներգետիկայի թեմայով: Այն հետագայում լինելու է «Ապագայի էներգիա» թանգարանը: Ինչ վերաբերում է մնացած կառույցին, ապա արդեն կա որոշում, այն դառնալու է միջազգային ֆինանսական կենտրոն:

-Ցուցահանդեսից բացի, ի՞նչ այլ միջոցառումներ են նախատեսված:

-Ցուցահանդեսից բացի, բազմաթիվ այլ միջոցառումներ են նախատեսված: Մասնավորապես, յուրաքանչյուր մասնակից երկիր պետք է ունենա իր ազգային օրը: Ընտրի մեկ օր, և այդ օրը ներկայացվի տվյալ երկիրը: Այժմ Հայաստանի հետ քննարկում ենք իր ազգային օրը հստակեցնելու հարցը: Նախատեսված է բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցություն: Այդ ընթացքում յուրաքանչյուր երկիր կներկայացնի, իր տնտեսական ծրագրերը, կլինեն մշակութային միջոցառումներ: Այս տարի մեր մայրաքաղաքի համար հոբելյանական տարի է, մեր քաղաքային իշխանությունները հրավիրում են տարբեր քաղաքապետերի՝ նախատեսված միջոցառումներին մասնակցելու համար: Կանցկացվի նաև կանանց ֆորում: Առանձին նախատեսված են էներգետիկայի նախարարների, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հանդիպումներ: Կարծում ենք, որ շատ հետաքրքիր միջոցառումներ են սպասվում, ակնկալում ենք ունենալ ավելի քան 5 մլն այցելու:

-Այդքան մեծ թվով հյուրեր եք նախատեսում ընդունել, ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից ի՞նչ աշխատանքներ են արվել:

-Այսօր քաղաքային իշխանություններն այդ ուղղությամբ աշխատում են ամեն օր: Այսօր օդանավակայանում կառուցվում է նոր տերմինալ: Երկաթուղային կայարանի աշխատանքներն են ավարտվում: 20-ից ավելի նոր հյուրանոցներ են լինելու, ինչպես նաև պատրաստվում է հանրակացարան կամավորների համար: Ժամանելու է 4 հազար կամավոր:

-Եվ վերջին հարցը, եթե ամփոփենք, ցուցահանդեսն ի՞նչ հնարավորություններ է ստեղծում մասնակիցների համար: Եվ Ղազախստանը, որպես կազմակերպող պետություն, ի՞նչ ակնկալիքներ ունի:

- Նախ ցուցահանդեսին մեծ թվով ընկերություններ են մասնակցում, հետևաբար լավ հնարավորություն է նոր պայմանագրերի, նոր նախաձեռնությունների ստեղծման: Յուրաքանչյուր ընկերություն կարող է ներկայացնել սեփական հնարավորությունները, առաջ քաշել տեխնոլոգիական լուծումներ: Երկրների համար էլ լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների մտերմացման համար: Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա այս ցուցահանդեսը նախ կարևոր է տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման տեսանկյունից, ինչպես նաև տարբեր երկրների հետ երկկողմանի հարաբերությունները զարգ ացնելու համար:

«Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի հավուր պատշաճի մասնակցությունն ապահովելու և այս ուղղությամբ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ վարչապետի 2016թ. դեկտեմբերի 13-ի որոշմամբ գլխավոր հանձնակատար է նշանակվել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսի գլխավոր հանձնակատար Ռապիլ Ժոշիբաևը հունվարի 19-ին ստորագրեցին ցուցահանդեսին Հայաստ անի մասնակցության հաստատման պայմանագիրը:

Հարցազրույցը՝ Աննա Գզիրյանի

Լրահոս
Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություն տալու է կանչել Բաքվում Վրաստանի դեսպանին Աշխատանքից ազատվել է անշարժ գույքի կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների վարչության պետը Ազատություն հանուն ինչի՞ Ռուսաստանը շարունակում է Թուրքիային մատակարարել S-400-ների մասերը Վենետիկի հանձնաժողովը վերջակետ դրեց իրավական պոպուլիզմին Հայաստանում. Արթուր Ղազինյան ԱԻՆ. Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Սևան-Երևան ճանապարհը բաց է Լուկաշենկոն Զելենսկու հրավերով կժամանի Ուկրաինա Երևանից դեպի Ռուսաստան և Վրաստան ավիաչվերթների հաճախականությունը հուլիսի 8-ից զգալի ավելացել է «Ես չեմ կարող մնալ իր ղեկավարած կառույցում». Դավիթ Սահակյանց Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը` վեթինգի և Վահե Գրիգորյանի իրավաքաղաքական հայտարարության մասին Գեղարքունիքում կովերի անկման միակ պատճառը եղել է փքվածությունը Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում Ծիծեռնակաբերդում բռնկված հրդեհը մեկուսացվել է ԱՄՆ-ը մուտքի արտոնագիր է տվել Իրանի արտգործնախարարին Հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 14 Սամվել Բաբայանի 50 երանգները Մեյը խոստովանել է, որ չի կարոտի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-14-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով Վերին Լարսի անցակետում Հայաստան եկող ավտոբուսի վարորդների անձնագրերը վերադարձվել են Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 800 կրակոց. ՊԲ Գոշավանքը պահպանության խնդիր ունի Լարված իրավիճակ Ամուլսարում «SOS Սևան»-ը լիճը փրկելու բաց նամակ է ուղղել վարչապետին Թուրքիայում վայրէջք է կատարել C-400 համակարգերի մասեր բերող ռուսական չորրորդ ինքնաթիռը Նռնականետով կրակել են ուկրաինական հեռուստաալիքի շենքի վրա 10 օրում կտրվի ՀՀ էներգետիկ համակարգի խափանման պատճառների վերաբերյալ նախնական եզրակացություն Խոշոր հրդեհ՝ Երևանում. դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ «Ժամանակ». ՊԵԿ-ում շունը տիրոջը չի ճանաչում «168 ժամ». Տուսկը չայցելեց Ծիծեռնակաբերդ «Փաստ». Վեթինգի կամ անցումային արդարադատության մասին փաստաթուղթը չի էլ լինելու «Ժամանակ». Հայկական օրակարգի միջոցով ԱՄՆ-ի ազդակը՝ Թեհրանին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 13 Սասուն Միքայելյանն ոտքի չի կանգնում և չի ողջունում Փաշինյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Պահը հասունացել է... Թուրքիայում դատի են տվել «Հայոց ցեղասպանությունը և իսլամը» գրքի հեղինակին ՆԱՏՕ-ն անհանգստացած է Թուրքիային S-400-ների մասերի մատակարարմամբ ԵՄ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն Իրանի շուրջը ռազմական էսկալացիայի ռիսկի նվազեցման ուղիները Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել կալանքը վերացնելու վերաբերյալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan