Թրամփը փոխեց ԱՄՆ-ի ներգաղթի եւ մաքսային ծառայության ղեկավարին
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը զբաղեցրած պաշտոնից ազատել է ներգաղթի եւ մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Դենիել Ռագսդեյլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ջոն Քելլին:
Ընդսմին Թրամփը ոչ մի կերպ չի հիմնավորել Ռագսդեյլին ազատելու որոշումը, որը նշանակվել էր նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք: Նրա տեղն զբաղեցրել է գերատեսչության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը՝ Թոմաս Հոմանը:
«Ես հավատում եմ, որ Հոմանը ուժեղ եւ արդյունավետ ղեկավար կմնա ներգաղթի եւ մաքսային ծառայությունում»,- ասված է հաղորդագրության մեջ, որը լույս հունվարի 31-ի գիշերը տարածվել է Քելլիի անունից:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ Թրամփն ազատել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազի պաշտոնակատար Սալլի Եյթսին, որը քննադատել է ներգաղթի սահմանափակման Թրամփի հրամանագիրը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում