Պուտինն այցով ժամանել է Բուդապեշտ, որտեղ կքննարկի Սիրիայի եւ Դոնբասի իրադրությունը
Նմանատիպ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցով ժամանել է Հունգարիայի մայցաքաղաք Բուդապեշտ, որտեղ կանցկացվեն ռուս-հունգարական բանակցություններ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Ռուսաստանի ղեկավարի աշխատանքային ծրագիրը կսկսվի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ զրույցից, որից հետո տեղի կունենան ռուս-հունգարական բանակցություններ՝ երկու երկրների նախարարների մասնակցությամբ: Սպասվում է, որ Պուտինը եւ Օրբանը կպատասխանեն հանդիպման արդյունքների վերաբերյալ լրագրողների հարցերին:
Նախօրյակին Կրեմլը հայտարարել էր, որ հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվելու առեւտրատնտեսական ոլորտում համատեղ խոշոր ծրագրերի առաջմղման հարցերին եւ մշակութային-հումանիտար կապերի ամրապնդմանը:
Բացի այդ, ինչպես լրագրողներին պատմել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինը Բուդապեշտ այցի շրջանակներում Օրբանի հետ կքննարկի Մերձավոր Արեւելքի, Սիրիայի խնդիրը եւ Դոնբասի Ավդեեւկայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում