Օլանդը կոչ է արել չհանդուրժել Եվրամիության վրա Թրամփի «ճնշումը»
Նմանատիպ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել չհանդուրժել Եվրամիության վրա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի «ճնշումը», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France-Presse գործակալությանը:
«Չի կարելի հանդուրժել ճնշումն ԱՄՆ-ի նախագահի այն մի շարք հայտարարություներում, թե ինչ Եվրոպա պետք է լինի կամ այլեւս չպետք է լինի»,- հայտարարել է Օլանդը Մալթայում ԵՄ-ի 27 երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ:
Եվրոպայի զանգվածային լրատվամիջոցներին տված հարցազրույցում Թրամփն ավելի վաղ հիացմունք է հայտնել Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի որոշման կապակցությամբ, քննադատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականությունը, ՆԱՏՕ-ն համարել է կարեւոր, բայց «հնացած» կազմակերպություն եւ նախանշել է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման հեռանկարները:
Ավելի վաղ Օլանդն արդեն հայտարարել էր, մեկնաբանելով Թրամփի արտահայտությունները, որ Եվրոպան «դրսից խորհուրդների կարիք չունի», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում