ԱԱ․ Լիլիթ Մկրտչյանի և Էլինա Դանիելյանի մեկնարկային պարտիաների արդյունքները
12/02/2017 11:54
Նմանատիպ
Իրանի մայրաքաղաք Թեհրանում մեկնարկել է շախմատի կանանց աշխարհի առաջնութունը: Նոկաուտ համակարգով անցկացվող խաղարկությանը մասնակցում է 64 շախմատիստուհի։
Մրցաշարի առաջին փուլի առաջին պարտիայում Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել Նի Շիցյունի հետ: Ավելի ուշ ավարտվել է Էլինա Դանիելյանի պարտիան, ով սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Պադմինի Ռութի հետ։
Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներին քաջալերելու համար մրցաշարին ներկա է եղել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում