Մխիթարյանի գործողություններն «Ուոթֆորդի» հետ խաղում (անհատական վիճակագրություն+տեսանյութ)
Նմանատիպ
Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունաթեյդը» «Օլդ Թրաֆորդում» 2:0 հաշվով հաղթել է «Ուոթֆորդին»: Հայաստանի հավաքականի ու մանչեսթերցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված է եղել թիմի մեկնարկային կազմում և փոխարինվել է 89-րդ րոպեին:
«Whoscored.com» կայքը ներկայացրել է այդ մրցավեճում 28-ամյա ֆուտբոլիստի անհատական վիճակագրությունը:
Մխիթարյանը կատարել է 4 հարված, որոնցից 3-ն ընթացել են դարպասին: Մինչև 72-րդ րոպեն (Ֆելայինիի փոխարինման մտնելը) Հենրիխը հանդես է եկել ենթահարձակվողի դիրքում և զգալի մասնակցություն է ունեցել թիմի գրոհների կազմակերպման գործում: Նա այդ ընթացքում 62 փոխանցում է կատարել, որոնցից 52-ը դիպուկ են եղել, իսկ 4-ը` թիմակիցներին հարվածային դիրք դուրս բերող:
«Կարմիր սատանաների» կիսապաշտպանը 9 անգամ խաբքերի է դիմել, որոնցից 4-ը հաջողված են եղել: Մխիթարյանը 3 անգամ օդային մենապայքարի է մասնակցել (ընդ որում՝ հիմնականում իրենից բարձրահասակ ֆուտբոլիստների դեմ), որոնցից երկուսում հաղթող է դուրս եկել: Կիսապաշտպանը 9 անգամ տիրել է անդրադարձերին և 3 անգամ անկյունային է իրացրել:
Հենրիխն առաջին գոլի ժամանակ մասնակցել է Ժոզե Մոուրինյուի թիմի փայլուն գրոհին և ստացել է ընդհանուր 8,1 գնահատականը:
Ներկայացնում ենք նաև «Ուոթֆորդի» դեմ խաղում Մխիթարյանի մասնակցությամբ բոլոր դրվագների տեսանյութը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում