Խաբի Ալոնսոյի պատկառելի ցուցանիշը
13/02/2017 14:56
Նմանատիպ
«Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոյի համար Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Ինգոլշտադի» (2:0) հետ մրցավեճը ակումբային ֆուտբոլում 800-րդ հոբելյանական հանդիպումն էր,- հայտնում է «Squawka Football»-ը:
35-ամյա խաղարկողը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1999 թվականին՝ «Ռեալ Սոսյեդադի» կազմում: Ալոնսոն խաղացել է նաև «Էյբարում», «Լիվերպուլում», «Ռեալում» և 2014 թվականին տեղափոխվել է ներկայիս ակումբ` Մյունխենի «Բավարիա»:
Արդեն հայտնի է, որ ամռանը բասկ ֆուտբոլիստն ավարտելու է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում