AM | RU
USD
EUR
RUB

Վերացնե՛լ ՀՀ քաղաքացիների Վրաստան մուտքի արգելքը Հայտարարություն

 

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի հայտարարությունը.

Վրաստանի համար ՀՀ քաղաքացի անցանկալի անձանց անուններն ավելանում են շատ արագ տեմպերով: Այսօր արդեն մեր տեղեկություններով Վրաստանի տարածք չեն կարող մուտք գործել մեկ տասնյակից ավելի մտավորականներ, լրագրողներ, քաղաքական ու հասարակական գործիչներ: Առավել ցավալի է այն փաստը, որ անցանկալի անձ ճանաչվածների մի պատկառելի մասը ծնունդով կամ արմատներով Սամցխե-Ջավախք տարածաշրջանից են:

Նրանց շարքերում չկա ոչ մի հանցագործ կամ իրականում Վրաստանի անվտանգությանը սպառնացող որևէ անձ: Օրինակ ինչ վտանգ կարող է սպառնալ լրագրող բազմաթիվ փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ Արթուր Մկրտչյանը, ով Վրաստանում նկարահանել է երկրի անվտանգությանը իրական սպառնալիք հանդիսացող թեմայի վերաբերյալ «Թուրքական պայտի վտանգը» վավերագրական ֆիլմը: Ա. Մկրտչյանը մեզ է փոխանցել հետևյալը, որն ավելորդ չենք համարում մեջբերել.

«Գիտակցելով Վրաստանում օրեցօր աճող թուրքական վտանգը և դրա հետևանքները տարածաշրջանային անվտանգության ու նաև ջավախահայության համար, որոշեցի նման ուսումնասիրություն կատարել ու արդյունքը եղավ ֆիլմը: Արմատներով գանձացի եմ, հայրիկիս ազգականները ապրում են այնտեղ, ես միշտ կապի մեջ եմ իմ հարազատների հետ, ամեն տարի գնում-գալիս եմ ու հիմա ինձ փաստորեն զրկել են պապական գյուղում լինելու իրավունքից: Վերջերս հայրիկիս հորաքույրն ու հորեղբայրը մահացան, չկարողացա գնալ: Խնդրի հետ կապված երևի այսքանը: Բնականաբար Վրաստանում նկարահանումների ժամանակ ոչ մի արտասովոր բան չի եղել, օրենք չեմ խախտել, կարողացել ենք նկարահանումներ կատարել հենց խորհրդարանում, մի խոսքով՝ ամեն բան նորմալ է ընթացել, իսկ ֆիլմը հակավրացական որև բան չի պարունակում»,- փաստում է ֆիլմի հեղինակ Արթուր Մկրտչյանը:

Նման ճակատագրի են արժանացել նաև պատմաբան, բազմաթիվ գրքերի ու հոդվածների հեղինակ Վահե Սարգսյանը (ով ևս ծնունդով Ջավախքից է, իր մասնագիտական գործունեության ընթացքում բազմիցս բարձրաձայնել է իր հայրենի ջավախահայության խնդիրների մասին և չի իրականացրել որևէ հակապետական գործունեություն), հուշարձանագետ, ՀՃՈՒ հիմնադրամի ղեկավար Սամվել Կարապետյանն ու վերջինիս խմբի բոլոր անդամները (օրինակ՝ facebook սոցիալական ցանցում մեր հայրենի բնաշխարհը պրոպագանդող Սասուն Դանիելյանն և այլք), սպորտային հեռուստամեկնաբան, ծնունդով ջավախքցի Կարեն Գիլոյանը, Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության /ՀՄԸՄ/ Կենտրոնական Վարչության անդամ, Համաշխարհային Սկաուտական Շարժման /ՀՍՇ/ Բյուրոյի անդամ Բագրատ Եսայանը, ՀՀ ԿԳՆ աշխատակազմի Նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանը:

Իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ՀՀ-Վրաստան սահմանային անցակետում բազմաթիվ արհեստական խոչընդոտների և փակուղու են հանդիպել ՀՀ մի շարք լրագրողներ, որոնց թվում նաև Հայաստանի հանրային հեռուստատեսության լրատվական ծառայության թղթակից Աննա Մարտիկյանը:

Այս ցուցակը ամենայն հավանականությամբ ավելի ընդարձակ է քան մեր ներկայացրած անունները, քանի որ ոչ բոլորն են բարձրաձայնում այդ մասին և շատերի մասին տեղեկությունները մեզ հասանելի չեն: Այդուհանդերձ, այսքանով էլ ամեն բան պարզորոշ է. Վրաստանի համար անցանկալի անձ են ճանաչվել գիտնականներ, լրագրողներ, մտավորականներ և տարբեր հասարակական գործիչներ, ովքեր Վրաստան (շատերն իրենց հայրենի Ջավախք) մուտքի իրավունքից զրկվել են միմիայն իրենց մասնագիտական գործունեության բերումով:

Առավել ցավալի է այն փաստը, որ Վրաստանի սև ցուցակում են հայտնվել լրագրողները, ովքեր ամբողջ աշխարհում խոսքի ազատության կրողներն են և պետք է, որ մուտք գործելու խնդիր չունենան իրենց ժողովրդավարական երկիր համարող և եվրամիությանն ասոցացվող պետություններում:

Փաստենք, որ ՀՀ խորհրդարանի իշխող Հանրապետական կուսակցության անդամ Շ. Թորոսյանին, ՀՀ ԿԳՆ պաշտոնյային կամ ՀՀ ԳԱԱ գիտական հեղինակավոր հիմնարկի ղեկավար Հ. Այվազյանին անցանկալի անձ հայտարարելը խիստ վիրավորական և բարեկամական հարաբերություններին անհարիր քայլ է, որն իրականացվում է ոչ միայն հայ ժողովրդի, այլև ՀՀ պետության հանդեպ: Իսկ ծնունդով ջավախքցիների մուտքի արգելքը ոչ այլ ինչ է, քան հայրենազրկում, որը, մեղմ ասված, չի տեղավորվում եվրոպական ժողովրդավարական արժեքների մեջ:

Ելնելով վերնշյալից՝ Վրաստանի պատկան մարմիններից պահանջում ենք անհապաղ վերանայել նշյալ քաղաքացիների մուտքի արգելքի մասին որոշումները, վերականգնել վստահությունը ՀՀ քաղաքացիների հանդեպ և վարել բարեկամ պետությանը համահունչ քաղաքականություն: Վաղուց ժամանակն է ձերբազատվելու Մ. Սահակաշվիլու վարչակարգի արգասիք հանդիսացող այս և նման տխրահռչակ երևույթներից:

Լրահոս
Սա անցումային արդարադատություն չէ, սա անցումային հաշվեհարդարություն է. Տեսանյութ Թրամփը հայտնել է Ճապոնիա իր ժամանման մասին Հադրութի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին Լատվիայում ընթանում է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է կիսահղի լինելու քաղաքականությունից հրաժարվելու հայտ ներկայացել Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ Թևան Պողոսյանն առաջարկում է հայկական համալսարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ բացել (Տեսանյութ) Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին Նախնական տվյալներով, Լիոնում պայթյունից վիրավորների թվում հայեր չկան «Ժամանակ». Արտակ Զեյնալյանը հունիսին հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ». Ո՞վ է խորհրդարանի «նյու Շմայսը» «168 Ժամ». Ինչու ՀԱՊԿ-ը «պատժեց» Հայաստանին «Ժողովուրդ». Եղբոր հրաժարականից հետո անձամբ է հրաժարականի դիմում գրել «168 Ժամ». Ինչո՞ւ է կտրուկ վատացել Զոհրաբ Մնացականյանի ինքնազգացողությունը «Հրապարակ». «Անիմաստ քայլ է, որը կատարում է իշխանությունը» «Ժողովուրդ». Ընդդիմությունը նոր սցենար է մտածում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 25 Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը ԱՄՆ նախագահն ափսոսանք է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզայի Մեյի հեռանալու կապակցությամբ Լարսի անցակետով բեռնատարների երթևեկությունը մայիսի 26-ին կարգելվի Հանցադեպ չկա. ՀՔԾ-ն մերժել է Իոաննիսյանի և Սաքունցի դիմումն ԱԱԾ-ի դեմ քրգործ հարուցելու մասին Իտալացի պատգամավորը խոստանում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ հնչեղ պահել Վալերի Օսիպյանի «շնորհակալությունը» Վիտալի Բալասանյանին Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել վարչական դատարան, Նազենի Ղարիբյանն արձագանքում է ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Գևորգ Դանիելյանը Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը Անցումային արդարադատության թեմայով քննարկման ժամանակ Զոհրաբյանը հիշել է նովգորոդյան վեչեն և կախված քաղաքական գիլյոտինները Մեծ Բրիտանիայի խորհրդարանը դատապարտել է «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը «Դատական համակարգը նրան հետաքրքրում է այնքան, որքան թռչնագրիպը կհուզեր Խորենացուն» ՀՀ ԱԱԾ և Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավարը քննարկել են փոխգործակցության հեռանկարներ Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռուբեն Ղևոնդյանը ՀՀ նախագահի հրամանով Արզուման Հարությունյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից Գառնիկ Բադալյանը նշանակվել է Տաջիկստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեյը հայտարարել է հրաժարականի մասին Քոչարյանին կալանքից ազատած դատավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին «Վիքիպեդիան» Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՄԻԵԴ Հասարակության շրջանում չպետք է մնան կասկածներ պետական համակարգի նկատմամբ. ԱԱԾ տնօրենը՝ վեթինգի մասին (Տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan