Արցախում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող
18/02/2017 15:06
Նմանատիպ
ՊԲ հարավային ուղղության զորամասերից մեկի պահպանության տեղամասում փետրվարի 18-ին՝ ժամը 11.45-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում