AM | RU
USD
EUR
RUB

Սփյուռքի նախարարություն. Սիրիահայերի համար առաջնահերթ են բնակարանային և աշխատանքի տեղավորման հարցերը

 

Մարտի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռք նախարարության մամուլի բաժնից:

Ըստ աղբյուրի, հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը կարևորել է սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն ուղղված համատեղ ջանքերն ու գործելու պատրաստակամությունը: Նիստի ընթացքում զեկույցով հանդես է եկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Նա ներկայացրել է երևանաբնակ սիրիահայ ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները: Ռ. Զաքարյանը նշել է, որ սիրիահայերի համար իրականացվող ծրագրերն առավել հասցեական և նպատակային դարձնելու համար կատարվել է սոցիալական-վիճակագրական վերլուծություն, գնահատվել են կարիքներն ու առաջնահերթությունները: Այս ուսումնասիրության համաձայն մեկ անգամ ևս հաստատվել է, որ սիրիահայերի համար առաջնահերթ են բնակարանային և աշխատանքի տեղավորման հարցերը:

Մինչև օրս 156 սիրիահայ ընտանիք Երևանի քաղաքապետարանից դրամական աջակցություն՝ բնակարանային վարձավճարի, դեղորայքի տեսքով օգնություն է ստացել: 215 ընտանիք ստացել է կենցաղային իրեր, 66 ընտանիք պարենային մթերքների տեսքով օգնություն: Ներկայումս 11 ընտանիք օգտվում է բարեգործական ճաշարաններից, 31 տարեց ստանում է կենսաթոշակ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկայացրել է սիրիահայերի համար նախատեսված կրթական ծրագրերը՝ առանձնացելով ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ 2012 թվականի ամռանը կազմակերպված արևելահայերենի արագացված ուսուցման ծրագիրը, ինչպես նաև՝ հոկտեմբեր ամսին Երևանի թիվ 14 դպրոցում ստեղծված սիրիական կրթական ծրագրով գործող «Կիլիկյան» դպրոցը, որտեղ դասավանդում են սիրիահայ ուսուցիչներ: Այժմ դպրոցում սովորում է 370 աշակերտ:

ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և միջին Արևելքի վարչության պետ Լուսինե Ստեփանյանը ներկայացրել է վերջին 2 ամիսներին ՀՀ գերատեսչությունների, այդ թվում՝ ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած աշխատանքները: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Հայկ Դարբինյանը փաստել է, որ սրտային հիվանդությունների հետազոտումը սիրիահայերի համար ևս անվճար է, անհրաժեշտության դեպքում պոլիկլինիկաներում անվճար կարգով կտրամադրվեն նաև 150 անուն դեղ:

Նիստը ամփոփել է ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը: Որոշվել է Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ համատեղ սիրիահայերի համար լեզուների ուսուցման կենտրոն բացել, որտեղ կկազմակերպվեն արևելահայերենի, ռուսերենի և, ցանկության դեպքում նաև այլ լեզուների արագացված դասընթացներ: Նախարարը նշել է, որ նախնական քննարկման փուլում է սիրիահայերի համար, իրենց մասնակցությամբ երևանամերձ մի շարք բնակավայրերում բնակարաններ կառուցելու հարցը:

Նիստի ավարտին հաստատվել է Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2013 թվականի աշխատանքային ծրագիրը:

Լրահոս
«Ազատություն Նիկոլ Փաշինյանին».«ՎԵՏՕ» շարժումը բողոքի ցույց է իրականացնում «Սորոսի» գրասենյակի դիմաց ՝ ուղիղ Dark Ravens՝ «Տղա եղե՛ք» մոտոերթ. Ուղիղ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու նախագծի հապճեպությունն առավել քան տարօրինակ է. Իվետա Տոնոյան 2887. Սինձո Աբեն դարձել է Ճապոնիայի ամենաերկար պաշտոնավարած վարչապետը Ոչ թե մենք ենք դեմ ներկայիս իշխանությանը, այլ նրանք՝ հայի ինքնությանը ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանը մտադրված է ռուսական ռազմական տեխնիկա գնել Դատարանն արձանագրել է, որ Արսեն Բաբայանի իրավունքները եղել են խախտված (Տեսանյութ) Իրանը «վառվում» է բենզինից. բողոքի ակցիաները տարածվել են գրեթե ամբողջ երկրով Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Հյուսիսային համալսարանի ուսանողները դասադուլով միացել են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջողներին․ ՈՒՂԻՂ Իրանում ավելի քան 100 ցուցարար է մահացել. Amnesty International «Իրավունք». Արայիկ Հարությունյանը նեղ շրջապատում ասել է՝ դասերին չեկող ուսանողները կմնան նույն կուրսում ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում հավասարաչափ ռազմական օգնություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին «Փաստ». Ինչ գույք է ձեռք բերել Կոտայքի մարզպետի տեղակալը և ինչ է հայտարարագրել «Ժողովուրդ». Արտառոց նշանակում ՊՆ-ում «Հրապարակ». Մեծ Բրիտանիայի հետ բարդ հարաբերություններ. ինչ-որ բան այն չէ «Փաստ». Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները՝ «խոշորացույցի» ներքո «Ժողովուրդ». Պատգամավորական մասսայական գործուղումների պատճառով օրինագծերի քվեարկություններ են տապալվում «Փաստ». Ալա­վերդ­ցի Վա­հա­գը ազատ կար­ձակ­վի՞ «Հրապարակ». Ինչո՞ւ է ՊԵԿ-ը՝ հարցաքննության է հրավիրվել իտալացի գործարարին «Ժողովուրդ». Անառողջ մթնոլորտ՝ առողջապահության ոլորտում․ «Իմ քայլում» լուրջ տարաձայնություններ կան «Հրապարակ». Իմքայլականները զգուշորեն են իրականացրել օպերացիան, որ ջերմուկցիների հետ փակ հանդիպմանը բնապահպանները չմասնակցեն «Փաստ». Հովհաննես Հովհաննիսյանը ոգևորված աշխատում է հայագիտական առարկաների դասավանդման դեմ «Փաստ». Արհամարհական վերաբերմունք և սպառնալիքներ «Հրապարակ». Ինչո՞վ կավարտվի «Իմ քայլը»-ԲՀԿ սագան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 20 Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել 749 փախստական Արայիկ Հարությունյանը պարտավոր է գոնե մի քիչ տղամարդկություն գտնել իր մեջ և հրաժարական ներկայացնել. Դավիթ Սահակյանց (տեսանյութ) Ապազգային քաղաքականության ու քաղաքական տրանսգենդերիզմի խաչմերուկներում «Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ Պաշտոնների նշանակումներ ՊՆ-ում Չի կարող դատարանը կախված լինել մի խումբ անձանցից. Ալվինա Գյուլումյան Էլեկտրաէներգիայի անջատումներ մայրաքաղաքում և յոթ մարզերում Կամո Քոչունցը նոր պաշտոնի է նշանակվել Նոր նշանակում Ռուսաստանում «ամենավտանգավոր» վարորդների ցուցակում կան հայկական անուններ Թուրքիան ԱՄՆ-ին հայտնել է, որ չի հրաժարվի C-400-ից ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Կրակային պատրաստության պարապմունքներ՝ 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում ԱԺ-ն ընդունեց Դանիայի հետ վիզայի տրամադրումը դյուրացնելու համաձայնագիրը վավերացնելու օրինագիծը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan