Նախագահ Սարգսյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ
Նմանատիպ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսել կատարած այցի ընթացքում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքը:
Բրյուսելյան հանդիպման ընթացքում նախատեսված են նաև Սերժ Սարգսյանի հանդիպումները Եվրոպական hանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:
Բրյուսելում նախատեսված է նաև ՀՀ Նախագահի հանդիպումը «Կարնեգի» հետազոտական կենտրոնի փորձագետների հետ: Սերժ Սարգսյանը «Կարնեգի» կենտրոնում հանդես կգա ելույթով:
Հանրապետության Նախագահն աշխատանքային այցի շրջանակներում կհանդիպի նաև հայ համայնքի գործարար ներկայացուցիչների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում