Իսպանացի ռմբարկուն տեղափոխվել է Չինաստան (լուսանկար)
27/02/2017 18:39
Նմանատիպ
«Ռեդ Բուլ Զարլցբուրգի» հարձակվող Խոնաթան Սորիանոն կարիերան շարունակելու է «Բեյցզին Գուոանում»:
Չինական այդ ակումբն իր պաշտոնական կայքի միջոցով տեղեկացրել է, որ 31-ամյա ֆուտբոլիստի հետ 2 տարվա պայմանագիր է կնքվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսպանացի ռմբարկուի տրանսֆերը կազմելու է 10 միլիոն եվրո, իսկ նոր ակումբում նա տարեկան ստանալու է 8 միլիոն եվրո:
2012 թվականին Սորիանոն «Բարսելոնայի» երկրորդ թիմից տեղափոխվել է «Զալցբուրգ»: Ավստրիական թիմի կազմում անցկացրած 202 խաղում հարձակվողը դարձել է 172 գոլի ու 72 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում