Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը կոչ է անում ազատ արձակել ադրբեջանցի լրագրողին

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, Բաքվի դատարանը 9 տարով ազատազրկման է դատապարտել  «Խուրալ» անկախ թերթի խմբագիր Ավազ Զեյնալիին: 

Լրագրողների պաշտպանության հանձնաժողովը (Committee to Protect Journalists, CPJ) խորը մտահոգություն է հայտնել այս կապակցությամբ եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել նրան ազատ արձակել: Նշենք, որ լրագրողը ձերբակալվել է հարկերից խուսափելու և դրամ շորթելու մեղադրանքներով:

Զեյնալին երբեք չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքներն ու  բազմիցս հերքել է դրանք: Ըստ լրագրողի` դրանք պարզապես իր դեմ օգտագործելու համար են: 

Միջազգային կազմակերպությունները հաճախ մեղադրում են Ադրբեջանի կառավարությանը մարդու իրավունքների ոտնահարման, ազատ խոսքի սահմանափակման համար: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում