«Ռեալը» գերազանցել է «Բարսելոնայի» 73 տարվա ռեկորդը
02/03/2017 13:49
Նմանատիպ
Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 3:3 հաշվով է ավարտել «Լաս Պալմասի» հետ մրցավեճը:
«Արքայական ակումբի» համար դա 45-րդ անընդմեջ պաշտոնական խաղն էր, որում թիմը գրավել է մրցակցի դարպասը: Իսպանական թիմերի համար դա նոր ռեկորդ է,- հայտնում է «AS.com»-ը:
Նախորդ լավագույն ցուցանիշը 1942-1944 թվականների ընթացքում գրանցել էր «Բարսելոնան» (44 խաղ):
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» գերազանցել էր անպարտելի անընդմեջ խաղերի կատալոնացիների ռեկորդը և նրանց հավասարվել էր անընդմեջ հաղթանակների թվով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում