Գրիզմանի հիանալի գոլի շնորհիվ «Ատլետիկոն» խուսափեց պարտությունից (տեսանյութ)
03/03/2017 01:51
Նմանատիպ
Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակում «Դեպորտիվոն» հյուրընկալեց «Ատլետիկոյին»։ Թիմերը հաղթողին չորոշեցին՝ խփելով մեկական գոլ։ 13-րդ րոպեին դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Ֆլորին Անդոնեն, իսկ 68-րդ րոպեին հրաշալի գոլի հեղինակ դարձավ Անտուան Գրիզմանը։
Երկրորդ խաղակեսում ցավալի դեպք պատահեց․ մադրիդյան թիմի հարձակվող Ֆերնանդո Տորրեսը մրցակցի հետ բախումից հետո գլխով ուժեղ հարվածեց խոտածածկին և կորցրեց գիտակցությունը։ Մոտ 5 րոպե բժիշկները խաղադաշտում օգնություն ցույց տվեցին, ապա պատգարակի վրա Տորրեսին տեղափոխեցին հիվանդանոց։ Ֆուտբոլիստի վիճակի վերաբերյալ դեռևս տեղեկատվություն չի հաղորդվում։
Այս հանդիպումից հետո «Ատլետիկոն» ունի 46 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Դեպորտիվոն» 20 միավորով 17-րդ տեղում է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում