Չեմպիոնների լիգա. Ռոյսը չի մասնակցի «Բենֆիկայի» դեմ հանդիպմանը
05/03/2017 11:25
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկո Ռոյսը ծնկահոդի վնասվածք է ստացել Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Բայերի» հետ խաղում (6:2): 27-ամյա ֆուտբոլիստը ստիպված բաց է թողնելու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բենֆիկայի» հետ պատասխան մրցավեճը (առաջինում` 0:1)։
«Որևէ շանս չկա, որ Ռոյսը կմասնակցի «Բենֆիկայի» հետ հանդիպմանը: Դա ցավալի նորություն է մեզ համար: Մարկոն վերջին մի քանի շաբաթների ընթացքում շատ բարձր մակարդակով էր խաղում: Նրա վնասվածքը մթագնեց մեր հաղթանակը: Անկասկած, դա շատ մեծ կորուստ է մեզ համար»,- ասել է դորտմունդցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին մասնակցել է 15 խաղի, որոնցում դարձել է 7 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում