«Արսենալն» «Էմիրեյթսում» 300-րդ խաղն է անցկացրել
12/03/2017 11:19
Նմանատիպ
Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Արսենալը» 5:0 հավով ջախջախել է «Լինքոլն Սիթիին»:
Այդ հանդիպումը լոնդոնցիների համար դարձել է 300-րդն «Էմիրեյթս» մարզադաշտում,- գրում է «Sky Sports»-ը:
«Զինագործներն» այդ խաղերում տոնել են ուղիղ 200 հաղթանակ: Մյուս հարյուր մրցավեճերում Արսեն Վենգերի թիմը 61 ոչ-ոքի է գրանցել և 39 պարտություն կրել:
Հիշեցնենք, որ «Էմիրեյթսը» բացվել է 2006 թվականի հուլիսին: Այն տեղավորում է 60 432 հանդիսական և այդ ցուցանիշով Անգլիայում երրորդ խոշորագույն մարզադաշտն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում