Ինդիան Ուելս. Ֆեդերերը հաղթել է վստահորեն, Ջոկովիչը` համառ պայքարում (տեսանյութ)
Նմանատիպ
ԱՄՆ-ի Ինդիան Ուելսում ընթացող «Մասթերս-1000» կարգի թենիսի մրցաշարում կայացել են 1/32 եզրափակչի վերջին հանդիպումները:
Ռոջեր Ֆեդերերը մրցել է ֆրանսիացի Ստեֆան Ռոբերի հետ և առավելության հասել 6:2, 6:1 հաշվով: Շվեյցարացին շահել է մրցակցի 5 մատուցում, իսկ սեփականներն անվրեպ է իրացրել:
Հաջորդ փուլում Ֆեդերերի մրցակիցը կլինի ամերիկացի Սթիվ Ջոնսոնը, ով այսօր 6:4, 3:6, 7:6 (4) հաշվով պարտության է մատնել Կևին Անդերսոնին:
Աշխարհի երկորրդ թենիսիստ Նովակ Ջոկովիչն ավելի դժվարությամբ է հաղթանակի հասել: Սերբը մրցել է բրիտանացի Կայլ Էդմունդի հետ ու հաջողության հասել 6:4, 7:6 (5) հաշվով: Առաջին սեթում որոշիչ է դարձել Նովակի կատարած բրեյքը, իսկ երկրորդում թենիսիստները երկուական մատուցում են շահել: Հաղթողը որոշվել է թայ-բրեյքում, որում ավելի հստակ է գործել սերբը:
1/16 եզրափակչում Ջոկովիչը մրցելու է Խուան Մարտին դել Պոտրոյի հետ, որն այսօր առավելության է հասել Ֆեդերիկ Դելբոնսի նկատմամբ (6:3, 7:6(5)):
Ավելի վաղ հաղթանակներ են տոնել նաև Ռաֆայել Նադալը, Կեի Նիսիկորին ու Գրիգոր Դիմիտրովը: Իսպանացին 6:3, 6:2 հաշվով պարտության է մատնել Գվիդո Պելյային (6:3, 6:2), ճապոնացին` Դանիել Էվանսին (6:3, 6:4), իսկ բուլղարացին Միխայիլ Յուժնիին (6:4, 6:0):
Աշխարհի 7-րդ ռակետ Մարին Չիլիչը պարտվել է Թեյլոր Ֆրիցին (6:4, 5:7, 4:6) ու դուրս մնացել պայքարից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում