Թուրքիայի արդարադատության նախարարը Ֆեթուլլահ Գյուլենի հարցով խոսելու է ԱՄՆ գործընկերոջ հետ
21/03/2017 15:20
Նմանատիպ
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը մարտի 21-ի գիշերը հեռախոսազրույց է ունենալու ԱՄՆ արդարադատության նախարարի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հեռախոսազրույցի ժամանակ Բեքիր Բոզդաղը ԱՄՆ գործընկերոջ հետ քննարկելու է «Հիզմեթ հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի հարցը, ով 1998 թվականից որպես քաղաքական վտարանդի բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում:
«Այսօր երեկոյան ես հեռախոսազրույց կունենամ իմ ԱՄՆ գործընկերոջ հետ, և մենք կրկին կքննարկենք գյուլենականների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը»,– ասել է Բոզդաղը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում