Մեր մրցակիցները․ Լեհաստանը հաղթեց Մոնտենեգրոյին, Դանիան ու Ռումինիան ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)
Նմանատիպ
Ավարտվեցին Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրի՝ E խմբի բոլոր հանդիպումները։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Հայաստանի ազգային հավաքականը 2։0 հաշվով հաղթել է Ղազախստանին։
Մեր ընտրանու մրցակիցներից Ռումինիան և Դանիան հաղթողին չեն որոշել՝ խաղալով գոլազուրկ ոչ-ոքի, իսկ Լեհաստանի հավաքականն արտագնա խաղում հաղթել է Մոնտենեգրոյին։ Հանդիպումն ավարտվել է 2։1 հաշվով․ լեհերից մեկական գոլ խփել են Ռոբերտ Լևանդովսկին և Լուկաշ Պիշչեկը, իսկ Մոնտենեգրոյից աչքի է ընկել Ստեֆան Մուգոշան։
Այսպիսով, 5-րդ տուրից հետո E խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը
1. Լեհաստան — 13 միավոր
2-3. Դանիա և Մոնտենեգրո — 7
4-5. Հայաստան և Ռումինիա — 6
6. Ղազախստան — 2։
ԱԱ-2018, ընտրական փուլ, 5-րդ տուր
E խումբ
Ռումինիա – Դանիա՝ 0։0
Մոնտենեգրո – Լեհաստան՝ 1։2
Գոլերը՝ Մուգոշա 63՛ – Լևանդովսկի 40՛, Պիշչեկ 82՛