Գաել Անդոնյան․ Ղազախները լավ էին խաղում անգամ 10 ֆուտբոլիստով
27/03/2017 10:52
Նմանատիպ
ԱԱ-2018-ի որակավորման փուլի Հայաստան-Ղազախստան խաղից (2:0) հետո Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հաղթանակ տանելը ուրախալի էր։
«Կարմիր քարտի պատճառով բաց էի թողել Մոնտենեգրոյի հետ վերջին հանդիպումը: Ուրախ եմ, որ այսօր թիմի հետ էի ու կարողացանք հաղթել։ Չեմ ուզում խոսել անցյալում եղած վատ բաների մասին, նախընտրում եմ զրուցել ներկայում և ապագայում սպասվող լավ իրադարձությունների շուրջ։ Ֆուտբոլում կարմիր քարտեր լինում են, իսկ ես պաշտպան եմ և պետք է որոշ դեպքերում ագրեսիվ գործեմ»,- ասաց Անդոնյանը։
Ըստ Անդոնյանի, Ղազախստանի հավաքականը բավականին լավ ու ամուր թիմ է․
«Նրանք լավ խաղացին անգամ 10 ֆոտբոլիստով։ Լավ թիմ ունեն. կարող եմ շնորհավորել նրանց»,- ասաց Հայաստանի հավաքականի պաշտպանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում