Պաշտոնական. Պլյուշչենկոն ավարտել է կարիերան
31/03/2017 17:30
Նմանատիպ
Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհահռչակ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:
«Ավարտել եմ մարզական կարիերաս: Բացում եմ իմ ակադեմիան, աշխատելու եմ որպես մարզիչ: Եթե 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին պատրաստվող ռուս գեղասահորդները ցանկանան, պատրաստ եմ աշխատել նրանց հետ: Արդեն այլ երկրների գեղասահորդներին մարզելու առաջարկներ եմ ստացել:
Մեկ տարի առաջ, երբ վիրահատության ենթարկվեցի, արդեն կարիերան ավարտելու մտքեր կային: Հիմա տեսնում եմ, թե որքան է զարգացել տղամարդկանց գեղասահքը և հասկանում, որ երիտասարդների հետ մրցակցելն անհնար է:
15 վիրահատության եմ ենթարկվել: Դրանցից հետո իմ 5-րդ Օլիմպիադային մասնակցելը շատ դժվար կլիներ»,- «Match TV»-ի հետ զրույցում ասել է 34-ամյա ռուս մարզիկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում