Ռամոս․ «Ռեալի» դռները բաց են Գրիզմանի նման ֆուտբոլիստների համար
09/04/2017 13:45
Նմանատիպ
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը գովաբանել է «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին և ակնարկել է, որ ուրախ կլինի նրան տեսնել «Արքայական ակումբում»։
-Անտուանը հիանալի ֆուտբոլիստ է, ով արդեն մի քանի տարի է՝ ապացուցում է իր բարձր կարգը։ «Ռեալի» դռները միշտ բաց են նրա նման հիանալի խաղացողների համար,- Ռամոսի խոսքը փոխանցում է «Marca»-ն։
26-ամյա ֆրանսիացի հարձակվողը ևս հակիրճ մեկնաբանություն է տվել հավանական տեղափոխության վերաբերյալ։
«Ոչինչ չեմ բացառում, սակայն երջանիկ եմ «Ատլետիկոյում»»,- Գրիզմանի խոսքը մեջբերված է «Marca»-ից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում