«Միլանը» ջախջախիչ հաղթանակ տոնեց (տեսանյութ)
09/04/2017 18:56
Նմանատիպ
Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ խոշոր՝ 4։0 հաշվով առավելության հասավ «Պալերմոյի» նկատմամբ։ Իրենց ակտիվում մեկական գոլ գրանցեցին Սուսոն, Մարիո Պաշալիչը, Կառլոս Բական և Ժերար Դեուլոֆեուն։
Այժմ «Միլանն» ունի 57 միավոր, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ «Պալերմոն» մնաց 15 միավորով՝ 19-րդ տեղում։
Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր
«Միլան» – «Պալերմո»՝ 4։0
Գոլերը՝ Սուսո 6՛, Պաշալիչ 19՛, Բակա 37՛, Դեուլոֆեու 70՛
Հեռացում՝ Ջանկառլո Գոնսալես 83՛