Տոնի Ադամսը` իսպանական թիմի գլխավոր մարզիչ
11/04/2017 12:33
Նմանատիպ
«Գրանադայի» գլխավոր մարզիչ Լուկաս Ալակարասը պաշտոնանկ է արվել,- հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:
Մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտն անդալուսյան թիմը գլխավորելու է Լոնդոնի «Արսենալի» նախկին ավագ Տոնի Ադամսը: 50-ամյա մասնագետն առաջին անգամ է աշխատելու Իսպանիայում: Նախկինում անգլիացին մարզել է «Ուիկոմ Ուոնդերերսը», «Պորտսմութը» և «Գաբալան»:
Պրիմերայի 31-րդ տուրից հետո «Գրանադան» վաստակած 20 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին` 19-րդ տեղը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում