«Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքի բոլոր թեկնածուները նախքան ընտրությունները ինքնաբացարկի դիմումներ են գրել
Նմանատիպ
Մամուլում մի քանի օր տեղեկություններ են տարածվում, որ «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը ԱԺ-ում չի լինի, իսկ նրան կփոխարինի նույն դաշինքի պատգամավորության թեկնածու Վահե Էնֆիաջյանը, ով զգալիորեն զիջում է հավաքած ձայներով։ Այս մասին գրել է «Ժամանակ»-ը:
«Տեղեկություններ տարածվեցին նաև, որ Ազիզյանը հրաժարվել է մանդատից և արդեն իսկ դիմում է ներկայացրել։ Նապոլեոն Ազիզյանը լրագրողներին հայտարարել է, որ ինքը ոչ մի դիմում չի գրել, որևէ բանից տեղյակ չէ և եթե նման բան էլ արվել է, ապա «դա քրեական հանցագործություն է»․ ԲՀԿ-ում լուրջ անհանգստացած են Ազիզյանի հայտարարություններից, քանի որ իրականում մանդատից հրաժարվելու դիմումներ բոլորին է պարտադրվել, այդ թվում նաև Նապոլեոն Ազիզյանին»,-հավելել է թերթը։
Թերթի տրամադրության տակ է հայտնվել Ազիզյանի կողմից Կենտրոնի նոտարական բաժնում հաստատված ինքնաբացարկի դիմում, որը նա և «Ծառուկյան» դաշինքի ցուցակով առաջադրված բոլոր թեկնածուները գրել են մինչև ցուցակում տեղ գտնելը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում