Գիգզի վարկածով ԱՊԼ-ի 2016-17 առաջնության խորհրդանշական հավաքականը
15/04/2017 15:51
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը կազմել է Անգլիայի ընթացիկ առաջնության իր խորհրդանշական հավաքականը:
Լավագույն 11 ֆուտբոլիստի թվում են ընդգրկվել «կարմիր սատանաների» երկու ֆուտբոլիստ` դարպասապահ Դավիդ դե Խեան ու աջ պաշտպան Անտոնիո Վալենսիան:
Ուելսցու խորհրդանշական հավաքականն ամբողջությամբ հետևյալ տեքսքն ունի.
Դավիդ դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ») – Դենի Ռոուզ, Տոբի Ալդերվեյրելդ (երկուսն էլ «Տոտենհեմ»), Դավիդ Լուիզ (Չելսի), Անտոնիո Վալենսիա («Մանչեսթեր Յունայթեդ») – Նգոլո Կանտե («Չելսի»), Մուսա Դեմբելե («Տոտենհեմ»), Ադամ Լալանա («Լիվերպուլ») – Էդեն Ազար («Չելսի»), Դելե Ալի, Հարի Քեյն (երկուսն էլ «Տոտենհեմ»):
Հետևեք մեզ նաև Telegram-ում