Զախարովան չի բացառել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների շփումների հավանականությունը
19/04/2017 17:38
Նմանատիպ
ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան չի բացառում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների շփումների հավանականությունը: Այս մասին Զախարովան խոսել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«ԱԳՆ մակարդակում շփումների հավանականություն կա: Սակայն դեռևս հստակ ժամկետներ նախանշված չեն: Ավելի հստակ տեղեկությունների պարագայում այդ մասին կտեղեկացվի»,- հայտել է Զախարովան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում