Մեսսին՝ «Բարսելոնայի» կազմում 500 գոլի հեղինակ
Նմանատիպ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Պրիմերայի 33-րդ տուրում «Ռեալի» հետ կայացած խաղում (3:2) դուբլի հեղինակ է դարձել:
Արգենտինացու երկրորդ և այդ մրցավեճում հաղթական գնդակը, որը նա հեղինակել է մրցավարի կողմից ավելացրած ժամանակում, «կապտանռնագույնների» կազմում պաշտոնական խաղերում խփած 500-րդ գոլն էր:
Այդ 500 գնդակներից 343-ը գրանցվել են Լա լիգայում, 43-ը` Իսպանիայի Գավաթում, 94-ը` Չեմպիոնների լիգայում, 20-ը՝ մյուս մրցաշարերում (Իսպանիայի ու ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթ, աշխարհի ակումբային առաջնություն):
Միաժամանակ Մեսսին դարձել է Իսպանիայի առաջնության շրջանակում կայացած Կլասիկոների միանձնյա լավագույն ռմբարկու: 29-ամյա ֆուտբոլիստը 16 գնդակ է հեղինակել: Նախկինում նա 14 գոլով առաջատարի դիրքը կիսում էր «Ռեալի» լեգենդ Ալֆրեդո Դի Ստեֆանոյի հետ:
«Արքայական ակումբի» դեմ բոլոր մրցաշարերում աշխարհի հնգակի լավագույն ֆուտբոլիստը 23 գոլ է խփել:
Մեսսիի 500-րդ գոլը
Հետևեք մեզ նաև Telegram-ում