Իբրահիմովիչ. Վերադառնալու եմ ավելի ուժեղ դարձած
24/04/2017 19:41
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր վնասվածքի մասին: Ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով շվեդը բաց է թողնելու 8-9 ամիս:
«Առաջին հերթին շնորհակալ եմ աջակցության համար: Ինչպես հայտնի է, վնասվածք եմ ստացել, որի պատճառով որոշ ժամանակով շարքից դուրս եմ մնալու: Ես կանցնեմ դրա միջով և կվերադառնամ ավելի ուժեղ դարձած:
Միայն ես եմ որոշում, թե երբ է կարիերան ավարտելու ժամանակը, այլ ոչ թե ուրիշ որևէ մեկը: Հանձնվելն ինձ համար տարբերակ չէ: Շուտով կտեսնվենք»,- «Instagram»-ի իր էջում գրել է 35-ամյա ֆուտբոլիստը:
Սպասվում է, որ ապրիլի 26-ին Զլատանը վիրահատության կենթարկվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում