AM | RU
USD
EUR
RUB

Վրաստանի նախագահը բանակցություններ Է վարել Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ

 

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սեյֆուլահ Հաջիմյուֆթյուօղլին Թբիլիսիում քննարկել են համագործակցության հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված Է պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: 

Հանդիպմանը ներկա էին Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռաքվիաշվիլին, Վրաստանի նախագահի վարչակազմի ղեկավար Գեորգի Աբաշիշվիլին: Խոսակցությունը վերաբերել է երկրների միջեւ համագործակցության խորացմանը, Սեւծովյան տարածաշրջանում կայունության ամրապնդմանը, ինչպես նաեւ պաշտպանության եւ անվտանգության բնագավառներում երկրների երկկողմ համագործակցությանը:

«Մենք խոսեցինք եռակողմ հանդիպումների՝ Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի անվտանգության խորհուրդների համատեղ հուշագրի մասին: Քննարկեցինք համագործակցության Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ ձեւաչափը ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսության եւ էներգետիկայի ոլորտում: Կարծում ենք, որ այս տարի տեղի կունենա Վրաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը»,-հանդիպումից հետո ասել է Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Դավիթ Ռաքվիաշվիլին:

Վրաստանի նախագահը թուրքական կողմին շնորհակալություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:

Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղարը Վրաստան է ժամանել իր վրացի պաշտոնակցի հրավերով: Եռօրյա այցի շրջանակներում պլանավորված են օտարերկրյա հյուրի հանդիպումները Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիայի, Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Դոնդուայի, Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Դավիթ Սուջաշվիլիի, Պետական անվտանգության եւ ճգնաժամերի կառավարման խորհրդի քարտուղար Մինդիա Ջանելիձեի, ինչպես նաեւ ոչ կառավարական այն կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնք աշխատում են անվտանգության բնագավառում:

Լրահոս
«168 ժամ». Կառավարությունն օպտիմալացվեց, բայց բյուջեի բեռը չպակասեց. 2020 թ. պետմարմիններում նախատեսվում է ավելացնել ևս 534 հաստիք ԱԺ նիստը՝ ուղիղ Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և ևս 7 մարզում Թրամփը կրկին հայտարարել է, որ ցանկանում է միջուկային գործարք կնքել Ռուսաստանի և Չինաստանի հետ Հատուկ քննչական ծառայությունը խախտել է Համաներման մասին օրենքը «Իրատես». Արթուր Դավթյանի գլխին սև ամպեր են կուտակվո՞ւմ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Բրիտանիայի Եվրոպայի և ԱՄՆ-ի հարցերով պետնախարարին «Փաստ». Ի՞նչ դրամական միջոցներ, գույք ու եկամուտ ունի Վիետնամում ՀՀ դեսպանը «Ժողովուրդ». Ինչո՞ւ ուժային կառույցների ղեկավարները ներկա չէին Քրեակատարողական ծառայության կազմավորման 100-ամյակի միջոցառմանը «Հրապարակ». Ալեն Սիմոնյան համալրել է վարչապետի «սիրելիների» շա՞րքը «Փաստ». Հա­յաս­տա­նի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը մխրճվել է ան­ցու­մա­յին փու­լի ճահիճը «Իրատես». Հե­ծան­վով երթևե­կող, մարդ­կանց հետ հա­ճախ շփ­վող վար­չա­պե­տը հի­մա 300 հա­զար դո­լա­րա­նոց մե­քե­նա­յով է երթևե­կում «Հրապարակ». Օսիպյանի կադրերը հեռանում են «Փաստ». ՀԱԿ-ականներն ամեն ինչ անում են լևոնտերպետրոսյանական Վահե Գրիգորյանին նստեցնել ՍԴ նախագահի աթոռին «Հրապարակ». Ովքե՞ր կղեկավարեն ուժային կառույցները «168 ժամ». Ի՞նչ է թաքցնում Նիկոլ Փաշինյանը ժողովրդից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 22 Մասնագիտությունը գռեհիկ ձեւով մոռացության մատնելը՝ սա է գեներալի գինը... Արսեն Բաբայանի ձերբակալումը ծայրահեղ ապօրինի է Իրանի հարավում գրանցվել է 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Արսեն Բաբայանին ձերբակալել են այնպիսի հանցակազմով որով անձը ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ չի կարող ազատազրկման ենթարկվել Ձերբակալվել է Արսեն Բաբայանը՝ հերթական անհեթեթ մեղադրանքով ՀԺՄ- ն դատապարտում է «Nouvelles d'Arménie» ամսագրի խմբագրության վրա հարձակումը Ալիևը պաշտոնից ազատել է երկու փոխվարչապետերին Պուտինն ու Էրդողանը կարող են առանձնազրույց ունենալ Սոչիում Համացանցում ծաղրում են Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանին Փաստաբան. Այնպես են անում, որ Մանվել Գրիգորյանը լավագույն հիվանդանոցում դանդաղ մահանա Թուրքական զինուժը մեղադրվում է Սիրիայում արգելված զինատեսակ օգտագործելու մեջ Ինչպե՞ս է Նիկոլը պատրաստվում պատերազմի, կամ Արցախը տալու նուրբ արվեստը Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է ԵԱ. Մոնթե Մխիթարյանը նվաճել է փոքր ոսկե մեդալ Սևազգեստ մայրեր. Մեր որդիների քրեական գործերով նոր Հայաստանում ոչինչ չի կատարվում Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի դեպքում պետք է քննարկել նրանց հանդեպ դրսևորված երկակի մոտեցումները Լևոն Քոչարյան. Շատ ակնհայտ ու ճչացող են այս ապօրինությունները Ռ. Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում ի պաշտպանություն կալանավորված Նարեկի և Սարգիսի. Տեսանյութ Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավարի նկատմամբ ծառայողական քննության արդյունքը Ես հեռանում եմ պարզ ճակատով. Սարհատ Պետրոսյան Սեյրան Օհանյանը բուժման նպատակով մեկնել է Գերմանիա Նարեկ Մալյան. Սորոսականները փորձում են «իրենցով անել» Ամուլսարի խնդիրը Տրանսվեստիտ մարմնավաճառները Նարեկ Մալյանի դեմ բողոք են ներկայացրել ոստիկանություն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan