Էրիքսենի գոլը հաղթանակ պարգևեց «Տոտենհեմին» (տեսանյութ)
27/04/2017 02:01
Նմանատիպ
Կայացավ Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրից հետաձգված՝ «Քրիսթալ Փելաս» – «Տոտենհեմ» հանդիպումը, որում հյուրերը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեցին։ Միակ գոլը 78-րդ րոպեին խփեց Քրիստիան Էրիքսենը։
Այս հաղթանակից հետո «Տոտենհեմն» ունի 74 միավոր և շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Չելսիին» զիջելով 4 միավորով։ «Քրիսթալ Փելասը» մնաց 38 միավորով 12-րդ տեղում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում