Ֆելայինին որակազրկվել է 3 խաղով (տեսանյութ)
29/04/2017 11:11
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մաուրան Ֆելայինին Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից 3-խաղյա որակազրկում է ստացել։ Բացի այդ, 29-ամյա ֆուտբոլիստը գրավոր նկատողության է արժանացել:
Հիշեցնենք, որ բելգիացին Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ 26-րդ տուրից հետաձգված «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպման (0:0) ժամանակ Սերխիո Ագուերոյին գլխով հարվածելու համար կարմիր քարտ էր ստացել:
Նշվում է, որ Ֆելայինին հեռացումից հետո խաղադաշտն անմիջապես լքելուց հրաժարվելու համար լրացուցիչ պատժամիջոցների չի ենթարկվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում