Ռաշֆորդի «սուզվելուց» նույնիսկ Մայքլ Ֆելփսն է զարմացած (ծաղրանկար, տեսանյութ)
01/05/2017 18:27
Նմանատիպ
Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Սուոնսի» խաղում (1:1) տանտերերի հարձակվող Մարկուս Ռաշֆորդը մրցակցի տուգանային հրապարակում սիմուլյացիայի է դիմել, ինչի շնորհիվ 11-մետրանոց հարված է վաստակել: Այն իրացրել է Ուեյն Ռունին:
Անգլիացի երիտասարդ ֆուտբոլիստը «սուզվել է» ուելսցիների դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկու վրա, հպումից առաջ սկսել է ընկնել, ինչի պատճառով լուրջ քննդատության է ենթարկվել:
Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքում Ռաշֆորդն այնպես է սուզվում, որ նույնիսկ աշխարհի լավագույն լողորդ Մայքլ Փելփսը զարմացած է մնում։ Իսկ Մոուրինյուն տոնում է իր սանի «հաջողությունները»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում