Արոնյանը և Մովսեսյանը` Գերմանիայի Բունդեսլիգայի չեմպիոններ
02/05/2017 13:20
Նմանատիպ
Գերմանիայում ավարտվել է շախմատային Բունդեսլիգան: Հաղթողի կոչումը նվաճել է «Բադեն» ակումբը, որի կազմում հանդես են գալիս Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը։
Արոնյանի և Մովսեսյանի թիմը հաղթանակով է ավարտել իր բոլոր 15 հանդիպումները և վերջին 11 տարիների ընթացքում 10-րդ անգամ նվաճել է Գերմանիայի ակումբային չեմպիոնի տիտղոսը:
«Բեռլինը», որտեղ հանդես է գալիս Հրանտ Մելքումյանը, գրավել է 10-րդ հորիզոնականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում