Համոզիչ ռևանշ և առավելության ամրապնդում (տեսանյութ)
Նմանատիպ
Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) այսօր տեղի են ունեցել քառորդ եզրափակչի երկու դիմակայությունների երկրորդ հանդիպումները:
«Սան Անտոնիոն» առաջին խաղում «Հյուսթոնից» կրած ծանրագույն պարտությունից հետո համոզիչ ռևանշի է հասել: «Սփըրսը» հաղթել է 121:96 հաշվով:
Ամբողջ մրցավեճի ընթացքում «Ռոքեթսը» միայն մի քանի վայրկյանով է հաշվի մեջ առաջ եղել: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել Սան Անտոնիոյի թեթև հարձակվող Կավայ Լենարդը, ով վաստակել է 34 միավոր:
Հաջորդ երկու խաղերը կկայանան Հյուսթոնում:
«Արևելքում» «Կլիվլենդը» սեփական հարկի տակ ընդունել «Տորոնտոյին» ու կրկին շանս չի տվել մրցակցին: Գրանցվել է 125:103 հաշիվը:
Հերթական փայլուն խաղն է անցկացրել Լեբրոն Ջեյմսը. նա հավաքել է 39 միավոր:
Ընդհանուր դիմակայության հաշիվը դարձավ 2:0` հօգուտ «Կավալերսի»: Առաջիկա երկու հանդիպումները կկայանա Կանադայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում