Հաքքարիում կրկին թուրք զինվորների և քուրդ զինյալների միջև բախում է տեղի ունեցել
09/05/2017 15:40
Նմանատիպ
Թուրքիայի Հաքքարի նահանգում կրկին թուրք զինվորների և Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների միջև բախում է տեղի ունեցել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը: Բախման ընթացքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 թուրք զինվոր վիրավորվել է, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Վիրավոր զինվորները տեղափոխվել են Յուքսեքովա գավառի հանրապետական հիվանդանոց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում