«Բանանց-2»-ը՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնության հաղթող
16/05/2017 12:41
Նմանատիպ
Մայիսի 15-ին կայացել են Հայաստանի Առաջին խմբի առաջնության 26-րդ տուրի հանդիպումներից երկուսը։ Գրանցվել են հետևյալ արդյունքները.
«Բանանց-2» – «Էրեբունի»՝ 1:0 (0:0)
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլը՝ Օրբելի Համբարձումյան 64՛
«Արարատ-2» – «Գանձասար-Կապան-2»՝ 2:1 (1:0)
Աշտարակ, «Քասախի մարզիկ» մարզադաշտ
Մրցավար՝ Էրիկ Գալստյան
Գոլերը՝ Գարեգին Կիրակոսյան 2՛, 85՛ («Արարատ-2»), Էրիկ Աթայան 48՛ («Գանձասար-Կապան-2»)
Այսպիսով, առաջնության ավարտից երկու տուր առաջ «Բանանց-2»-ը դարձավ մրցաշարի հաղթող: Մոտակա հետապնդող «Փյունիկ-2»-ը հետ է մնում 11 միավորով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում