Համոզված եմ, որ անկախության ձեր սերունդը կկերտի ավելի ուժեղ Հայաստան. Շարմազանով
Նմանատիպ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի ունկնդիրների համար հանդես է եկել «Ազգային գաղափարախոսության արդիականությունը» թեմատիկ դասախոսությամբ:
ՀՀ Աժ փոխնախագահը կարևորել է նոր սերնդի շրջանում ազգային և քրիստոնեական արժեքների արմատավորումն ու զարգացումը: Թեմատիկ դասախոսությունից հետո Անդրանիկ Մարգարյան-ի անվան քաղաքական դպրոցի ունկնդիրները տարբեր խնդիրների շուրջ իրենց հարցերն են ուղղել ՀՀ ԱԺ փոխնախագահին:
«Մենք հաճախ ենք տարբեր հարթակներում և տարբեր ձևաչափերով հանդիպումներ ունենում երիտասարդների հետ: Վերստին համոզվեցի, որ, անկախ տարիքային տարբերություններից, սերունդների միջև կա ընդհանուր մոտեցում ազգային գաղափարախոսության և քրիստոնեական արժեքների պահպանման ու զարգացման գործում: Ազգային համերաշխությունը, Հայրենիքի հզորացումը, Արցախի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում միասնականության դրսևորումը մեր համար ազգային անվտանգության հարց է: Համոզված եմ, որ անկախության ձեր սերունդը կկերտի ավելի ուժեղ Հայաստան»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում