Իսպանական թիմը գնել է Դիեգո Լոպեսի տրանսֆերը
24/05/2017 12:55
Նմանատիպ
«Միլանի» դարպասապահ Դիեգո Լոպեսը տեղափոխվել է «Էսպանյոլ»:
35-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում վարձավճարով էր հանդես գալիս «թութակների» կազմում, իսկ այժմ դարձել է այդ ակումբի լիիրավ խաղացող: Գործարքի մանրամասները չեն հրապարակվում:
«Էսպանյոլի» ու իսպանացու միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր: Նրա հրաժարագինը կազմել է 50 միլիոն եվրո: Լոպեսը նշել է, որ Բարսելոնա քաղաքը ներկայացնող ակումբը նրա կարիերան շարունակելու համար ամենացանկալի տարբերակն էր:
Պրիմերայի ավարտված խաղարկությունում դարպասապահը մասնակցել է 35 խաղի, որոնցում 38 գոլ է բաց թողել: Դա Լա լիգայի դարպասապահների համար երրորդ լավագույն արդյունքն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում