Հայտնի է «Բետիսի» նոր գլխավոր մարզչի անունը
27/05/2017 00:21
Նմանատիպ
«Բետիսի» ղեկավարությունը կողմնորոշվել է նոր գլխավոր մարզչի թեկնածության հարցում,- հայտնում է անդալուսցիների պաշտոնական կայքը:
Սևիլյա քաղաքը ներկայացնող թիմը գլխավորելու է «Լաս Պամլասի» նախկին մարզիչ Էնրիկե «Կիկե» Սետենը: 58-ամյա մասնագետի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր:
Իսպանացի մասնագետը Կանարյան կղզիների թիմը գլխավորում էր 2015 թվականից: Պրիմերայի ավարտված առաջնությունում «Լաս Պալմասը» գրավեց 14-րդ տեղը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում