2016-17թթ մրցաշրջան. Հայտնի է ԱՊԼ-ի լավագույն գոլը (տեսանյութ)
27/05/2017 14:42
Նմանատիպ
Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքն ամփոփել է ավարտված առաջնության լավագույն գոլի քվեարկությունը:
Երկրպագուները ամենագեղեցիկ գնդակ են ճանաչել «Լիվերպուլի» կիսապաշտպան Էմրե Ջանի գոլը, որը նա շրջադարձ հարվածով խփել է «Ուոտֆորդի» դարպասը (1:0):
Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը շրջանցել է Էնդիր Քերոլի («Վեսթ Հեմ») «մկրատ» հարվածով գոլին ու Էդեն Ազարի անհատական անցմանը և «Արսենալի» դարպասի գրավմանը:
Այդ գնդակներին հաջորդել է «Սանդերլենդի» դեմ մրցավեճում Հենրիխ Մխիթարյանի («Մանչեսթեր Յունայթեդ») «կարիճ» տեսակի հարվածով գոլը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում