Գյումրեցիները քաղաքապետի պաշտոնում «ոչ մեկից» հետո ցանկանում են տեսնել Բալասանյանին
Նմանատիպ
Վերջին շրջանում Հայաստանի «հայրաքաղաք» Գյումրին հայտնվել է հանրության և իշխանությունների ուշադրության կենտրոնում: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների’ այդ ուշադրության դրևորումներից մեկն էլ այն է, որ օրերս որոշ իշխանական շրջանակներ Գյումրիում ռեյտինգային հարցումներ են իրականցրել’պարզելու, թե տեղի ուժերից ու պաշտոնյաներից ով ինչպես է ընկալվում հանրության կողմից:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ’ հարցումները բավականին հետաքրքիր պատկեր են արձանագրել: Հարցին, թե ում կցանկանայիք տեսնել քաղաքի ղեկավարի պաշտոնում, գյումրեցիները ամենաշատը պատասխանել են’ ոչ մեկին: Դրան անմիջապես հետևում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, իսկ նրանից բավական հեռու’ երրորդ և չորրորդ տեղերում, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և ԱԺ ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում