Բարձրագույն խումբ․ Վերջին տուրի արդյունքները
31/05/2017 20:05
Նմանատիպ
Այսօր կայացան Հայաստանի Բարձրագույն խմբի 2016-17թթ․ առաջնության վերջին՝ 30-րդ տուրի հանդիպումները։
«Փյունիկը» Սամվել Սպերցյանի և Վիգեն Բեգոյանի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ։ «Շիրակը» և «Գանձասար Կապանը» հաղթողին չորոշեցին՝ 0։0։
Նախորդ տուրում չեմպիոնական տիտղոսը նվաճած «Ալաշկերտը» 4։1 հաշվով առավելության հասավ հետնապահ «Արարատի» նկատմամբ։ Աբրահամ Խաշմանյանի սաներից Միհրան Մանասյանը դուբլ ձևակերպեց, մեկական գոլ խփեցին Նարեկ Բեգլարյանը և Գևորգ Նռանյանը:
Այսպիսով, Բարձրագույն խմբի 2016-17թթ․ առաջնության մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ վերջնական տեսքը․
- «Ալաշկերտ» – 64 միավոր
- «Գանձասար Կապան» – 57
- «Շիրակ» – 53
- «Փյունիկ» – 45
- «Բանանց» – 21
- «Արարատ» – 12